
145 դիտում
Շիգելոզ (բակտերիալ դիզենտերիա)
Տիֆ, պարատիֆ
Խոլերա
Հեպատիտ A և E
Հիմնական ախտանշաններն են.
Փորլուծություն
Սրտխառնոց, փսխում
Ջերմության բարձրացում
Ընդհանուր թուլություն, ջրազրկում
Ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ.
Պահպանել անձնական հիգիենայի կանոնները
Խնամքով և հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, հատկապես` ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո
Եթե ծորակի ջուրը պղտոր է, ունի հոտ, համ կամ գույն, պարունակում է կախված կամ լողացող մասնիկներ, ապա այդ ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
Հետևել սննդի պահպանման և պատրաստման կանոններին
Սննդի պատրաստման և կենցաղային կարիքների բավարարման համար, օգտագործել ջրի ստուգված աղբյուրներից վերցված ջուրը
Ջուր չխմել պատահական աղբյուրից
Քաղաքից դուրս մեկնելիս` վերցնել ջրի բավարար պաշար
Խուսափել աղտոտված ջրամբարներում լողալուց, փոխարենը` լողալ միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում
Աղիքային հիվանդությունների բռնկումների ժամանակ ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո